Հասարակություն

Կորնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ–ին

ՀՀ կառավարության որոշմամբ, կորնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ–ին։

Ինչպես նշված է այսօր ընդունված որոշման նախագծում, կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքը այլևս չի շահագործվում, կենտրոնին լրացուցիչ մահճակալային ֆոնդ այլևս հարկավոր չէ, քանի որ 2022 թվականի երրորդ եռամսյակից այստեղ կապիտալ հիմնանորոգում է սկսվել։

Ըստ այդմ, մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՀՀ ՊՆ-ին։