Հասարակություն

Բանավեճ առողջապահության նախկին ու ներկա նախարարների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանավեճ առողջապահության նախկին ու ներկա նախարարների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե հիվանդանոցներում բաց դռների օրեր կազմակերպելու «էպիդեմիա» է նկատվում։

Նրա խոսքով՝ 2018թ. առաջ նման բաներ անում էին նախընտրական փուլերում. «Բայց ինձ համար տարօրինակ է, որ մարզային հիվանդանոցներում լեղապարկի վիրահատության գովազդ կարող է դրվել առողջապահության նախարարության էջում՝ թեկուզ մեր գործընկերների կողմից, որ արտասահմանից են եկել»։ Թորոսյանի կարծիքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ մասնագետների վերապատրաստման աշխատանքներ տանել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, ի պատասխան այս դիտարկման, նշել է, որ հիշատակված օրինակը կազմակերպվել է առողջապահության նախարարության և Իսպանիայի բժիշկների միության կողմից. «Նման մասնագիտական այցերն ուղղված են հիվանդների հսկողության նոր մեթոդներով կիսվելուն»։

Ըստ նրա՝ պետք է ուշադրության կենտրոնում պահել, որ մարզային բժշկական կենտրոնների համագործակցությունն այլ բժշկական կենտրոնների հետ լինի օրենքի, էթիկայի և մարզային առողջապահական համակարգի զարգացման շրջանակներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական