Հասարակություն

Թմրամիջոցի ապօրինի իրացման գործով ձերբակալվել են քննչական կոմիտեի քննիչներ

Թմրամիջոցի ապօրինի իրացման գործով ձերբակալվել են քննչական կոմիտեի քննիչներ

Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։

Նրանք ձերբակալվել են քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի  (թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգ) ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական