ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առանց ծխախոտի համաշխարհային օրվա առթիվ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի՛ քաղաքացիներ, ծխախոտը ձեզ և ձեր ընտանիքներին պատճառում է թե՛ առողջական, թե ֆինանսական վնասներ:
Մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ թողնել ծխելը և ազատվել քաղցկեղի, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկ հանդիսացող վնասակար սովորությունից»,- գրել է նախարար Ավանեսյանը: