Հասարակություն

Անդրեասյանը կարևորել է ճիշտ ակնկալիքներ ունենալը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության ոլորտի ֆինանսավորման մասին խոսելիս, կարևորել է ճիշտ պատկերացումները, ոլորտից ճիշտ ակնկալիքներ ունենալը. «Պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում մենք»։

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի արձագանքին, թե ուզում ենք Թայվան, Հարավային Կորեա, Իսրայել, որտեղ ամեն տարի հայտնագործություններ են արվում, առաջընթաց է գրանցվում, նախարարը նշել է. «Ինչ ենք ուզում՝ ֆիքսված է կառավարության ծրագրով, որ հաստատվել է ԱԺ կողմից։ Գիտության ոլորտի համար ֆիքսված են կոնկրետ թիրախային ցուցանիշներ, և հիմա իրականացնում ենք կառավարության ծրագիրը»։

Գիտության կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն էլ ներկայացրել թիրախային ծրագրերը։