Հասարակություն

Հայաստանն աշխատում է սև ցուցակից դուրս գալու ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու համար անհաժեշտ 41 պրոցեսներից 22-23-ն արդեն արել է։

Նրա խոսքով, հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար, ուստի, հույս ունեն առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։

«Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դուրս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թեմենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն»,– նշել է նա՝ հավելելով,- «Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»։