Հասարակություն

«Ես խոսում եմ, աշխատեք լռել և լսել». թեժ խոսակցություն Անդրանիկ Քոչարյանի և Գեղամ Մանուկյանի միջև

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ խոսակցություն է եղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև։

«Պարոն Մանուկյան, ես ձեզ ձայն չտվեցի, խնդրում եմ, մի խանգարեք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը, երբ Գեղամ Մանուկյանը փորձում էր ընդհատել։

«Ձայն տալու հարց չի, ձեր ելույթը թող նվիրված լինի օրենքի նախագծերին, ոչ թե իմ ասածներին»,- ասել է Գեղամ Մանուկյանը։