Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1մլրդ դոլար. այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ 2022թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։ Նախարարի խոսքով, սա Հայաստանի համախառն ներքին արդյունքի 5.13 տոկոսն է։
«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել»,- մանրամասնել է Քերոբյանը։
Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ նախարարը նշեց, թե նախորդ տարի Հայաստան է եկել 1 մլն 660 հազար զբոսաշրջիկ. «Կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ։ Մոտ 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում, որը հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»։