Հասարակություն

Հայտնի է վարչապետի որդուն առևանգելու գործը քննող դատավորի անունը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան) կողմից ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ 

Քրեական գործը դատարան է ստացվել մայիսի 29-ին, և նույն օրն էլ մակագրվել դատավորին։

Ըստ քրեական գործի՝ Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։