ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Երիտասարդները կարևորում են կախվածությունների դեմ պայքարում առողջապահության նախարարության իրազեկման ծրագրերը:
Աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե երիտասարդներն իրենց շրջապատում, ընկերներին կարողանան ներկայացնել կախվածությունների վնասակարությունը:
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (ԺԶՀ) կախվածությունների հիմնախնդրի թեմայով կազմակերպել էր հանդիպում-քննարկում երիտասարդական կազմակերպությունների հետ, որին մասնակցում էին նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը:
Կարևորվել է հասարակության շրջանում թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի վնասների և վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և այդ հարցում երիտասարդների ներգրավվածությունը:
Հիշեցնենք, որ նիկոտինային կախվածություն ունեցող անձինք ևս թեժ գծի միջոցով կարող են ստանալ հոգեբանի խորհրդատվություն»: