Հասարակություն

«Ի՞նչ կլինի, եթե ծառայության ընթացքում պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է». պատգամավորը՝ նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ի՞նչ կլինի, եթե ծառայության ընթացքում պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է». պատգամավորը՝ նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ է լինելու, եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է։

«Եթե ունենանք նման ուրախալի դեպքեր, միայն կողջունենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Գեղամ Մանուկյանի ռեպլիկին, թե՝ «հետո այնպես չլինի, որ շատ եղավ...», Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է. «Ավելի շատ կողջունենք»։

Հիշեցնենք՝ իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսվում է ներդնել կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական