Հասարակություն

ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ երկար զրույց ենք ունեցել. նախարարը՝ 1 տոննա կոկաինի և Միհրան Պողոսյանի գործի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվել է, թե ինչ է անում ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին հայտնաբերելու համար։

ՆԳ նախարարն էլ արձագանքել է, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. «Մոտ օրերս մեր հյուրն էր ՌԴ ՆԳ առաջին տեղակալը, և մենք այդ հարցի շուրջ բավական երկար զրույց ենք ունեցել, և դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք»։

Անդրանիկ Քոչարյանն էլ հույս է հայտնել, որ «մեր երկիրը լքած մեր զավակները կվերադառնան հայրենիք»։