ՀՀ ՍԱՏՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։
«Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։
Հիշեցնենք, նախորդ շաբաթ թունավորման ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի 16 սան։