Հասարակություն

Աշոտ Փաշինյանին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Աշոտ Փաշինյանին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտարարել է, թե նախաքննական մարմինն ավարտել ու դատարան է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու առնչությամբ հարուցված գործը։

«Ուրբաթ օրվա դրությամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Է ՀՀ դատախազության համապատասխան դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազին։

Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ այսօր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասել է փաստաբանը։ 

Նրա խոսքով՝ նախաքննությունը տևել է բավական կարճ․ «Աննախադեպ, կարելի է ասել, նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է և այլևս գործը դատարանի տիրույթում է»,- նշել է փաստաբանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական