Հասարակություն

Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանի «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Նախնական տվյալներով՝ հանկարծամահություն է, մահացողը 83 տարեկան է՝ այլ երկրի քաղաքացի։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- փոխանցեցին ՔԿ-ից։