20 տարի ծառայելով ոստիկանությունում, երբևիցե չեմ տեսել, որ ՃՈ-ն նման դեպք գրանցի. նախարար
Հասարակություն
29 Մայիսի, 17:29
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե պարեկները սկսել են արձանագրել կաշառք առաջարկելու դեպքեր։
«Այս տարվա մոտ 3 ամսվա ընթացքում արձանագրվել է կաշառք առաջարկելու 18 դեպք։ 20 տարի ծառայելով ոստիկանության համակարգում` ես երբևիցե չեմ տեսել, որ Ճանապարհային ոստիկանության կողմից նման դեպք գրանցվի»,– նշել է Ղազարյանը։
Հետևեք մեզ Telegram-ում