Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia կոնցեռնի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթ։
«Ընդլայնելով ուղղությունների մեր ցանկը՝ հունիսի 22-ից մեկնարկում ենք ուղիղ թռիչքներ դեպի Քուվեյթ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Ամրագրեք ձեր ավիատոմսը հիմա՝ flyarna.am կայքում»,- հայտնում են ազգային փոխադրող ընկերությունից։