Ադրբեջանը Բերձորում վերացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերները կփոթորկվեն մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Կամ միգուցե բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:
Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե ի՞նչը և ե՞րբ այնպես չի եղել»։
#Азербайджан 🇦🇿 в #Бердзор|е стер с лица земли Мемориал Славы, увековечивающий память погибших в Великой Отечественной войне. Интересно, будет ли реакция на уничтожение памятников посвященных павшим в #ВОВ, репортажи или ток шоу, где патриоты будут рвать и метать за осквернение… pic.twitter.com/cEoXLZX5VG
— Alen Simonyan (@alensimonyan) May 29, 2023