Հասարակություն

Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 27-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:05-ին: Այրվել են կենցաղային իրեր։