Խարդախության մեղադրանքով որոնվող 25-ամյա կինը հայտնաբերվեց Արցախի պողոտայի շենքերից մեկում
Հասարակություն
27 Մայիսի, 15:52
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Արցախի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է 25-ամյա Քրիստինե Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: