Հասարակություն

Դանակահարություն Նոր Հաճնում

Մայիսի 24-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել Նոր Հաճնի 21-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր երևանցի 32-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա ներկայացվել Նաիրիի նախաքննական մարմին։