Հասարակություն

«Ամենասկզբից ուշադրության կենտրոնում ենք պահել այս գործը». ՄԻՊ-ը՝ զոհված զինծառայողի մոր կալանավորման մասին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է զոված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորմանը․ «Ես փորձել եմ իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում ճիշտ հաղորդակցում վարել պետական իրավասու մարմինների հետ այս գործի հետ կապված»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Աշխատակազմը և ես հենց ամենասկզբից ուշադրության կենտրոնում ենք պահել այս գործը: Աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին, մի շարք խնդիրներ փորձել ենք մեր ուժերով լուծել: Ինքս եմ այցելել, դրանից հետո Աբովյան ՔԿՀ-ում աշխատակազմի ներկայացուցիչներին խնդրել եմ այցելել, այնտեղ էլ պահման պայմանների և որոշակի խնդիրների փորձել ենք լուծում տալ: Հիմնականում խցային պահման հետ կապված խնդիրներ են եղել և, կարծես թե, շաբաթվա սկզբին այդ խնդիրը լուծում է ստացել»,- ասել է նա։