Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 23 ℃

Рус Eng

ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը

Հասարակություն

25 Մայիսի, 19:10

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետևաբար քվեատուփում որևէ քվեաթերթիկ չի եղել:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Հակոբ Արշակյանը պարզաբանել է, որ այս դեպքում երկրորդ փուլ տեղի չի կարող ունենալ, և ԲԴԽ-ն տասնօրյա ժամկետում պետք է առաջադրի հաջորդ թեկնածուների եռյակին:

Հետևեք մեզ Telegram-ում