ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և դոցենտ Գագիկ Տոնոյանը կալանավորվել են։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
«Դատարանի կողմից բավարարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։