Հասարակություն

396,6 մլն դրամ՝ երեք մարզերի կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար

396,6 մլն դրամ՝ երեք մարզերի կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարության բյուջեում և 396 մլն 600 հզր դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախագիծը ևս մեկ քայլ է կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով։ Ըստ նրա, այդ մարզերում կունենանք ամբողջությամբ նոր պայմաններին բավարարող 42 հաստատություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական