ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիա այցի ժամանակ հանդիպել է «Siemens Healthineers» ընկերության ներկայացուցիչների հետ։
«Առողջապահության համաշխարհային 75-րդ ասամբլեայի շրջանակներում հանդիպել եմ բժշկական սարքավորումների գերմանական «Siemens Healthineers» ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի նախագահ Բերնդ Օնըսագըի հետ:
Նշել եմ, որ Հայաստանի առողջապահական համակարգն արդիականացման փուլում է, և մեզ համար կարևոր է, որ բարձր տեխնոլոգիական սարքավորումները կիրառվեն գիտակրթական նպատակներով և ոչ միայն Հայաստանի մասնագետների, այլև` տարածաշրջանի համար։
Խոսել ենք համակարգը գերժամանակակից բժշկական սարքավորումներով ապահովելու ուղղությամբ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների մասին»,- հայտնել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում։