Հասարակություն

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում. ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում.

- Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։

- Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 18-20-ը, 22-ին, 23-ին, Շենգավիթում՝ մայիսի 20-22-ը, Արաբկիրում՝ մայիսի 20-ին, 22-ին, 23-ին։

- Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Շենգավիթում մայիսի 20-ին։