Հասարակություն

Հայկական դեղագործական արտադրանքի վարկանիշն արտերկրում բարձրացնելու համար ներդրումներ կարվեն

Հայկական դեղագործական արտադրանքի վարկանիշն արտերկրում բարձրացնելու համար ներդրումներ կարվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործադիրի նիստում տեղեկացրել է, որ կառավարությունը վերջերս որոշում է ընդունել դեղերի փորձագիտական կենտրոնը, որն ընդգրկված է դեղերի գրանցման շրջափուլում, համալրել ամբողջովին նոր սարքավորումներով։

«Լաբորատոր համակարգն արդիականացված հզորություններ կունենա։ Ընդհանուր առմամբ, դեղագործական արտադրանքի նկատմամբ վստահությունը մեր երկրում ու արտերկրում մեծապես կախված է հենց ռեգուլյատորի հնարավորություններից։ Ուստի պետությունն այս մասով էլ է ներդրումներ իրականացնում, որ ամենուր հնարավորինս բարձրացնի Հայաստանի դեղագործական արտադրանքի վարկանիշը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական