ՀՀ կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027թ. հասցնել 40 մլրդ դրամի։ Քերոբյանը հիշեցրեց, որ 2022թ. այդ ցուցանիշը մոտ 10 մլրդ դրամ էր։ Ոլորտի աշխատակիցների թիվը կհասցվի 1500 մարդու. «Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է մոտ 2,5 մլրդ դրամ»։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ կարևորեց այս ծրագիրը՝ ասելով. «Առողջապահական համակարգի զարգացման և կայունության ապահովման համար կարևոր ռազմավարություն է»։