Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում է հինգ տարին մեկ անգամ բժշկական կենտրոնների վերալիցենզավորում։
«Առողջապահության համակարգի զարգացման համար շատ կարևոր է ենթակառուցվածքների արդիական լինելը, և այս ընդհանուր տեսլականն իրագործելու համար իրականացնում ենք այս փոփոխությունը»,- ասաց Ավանեսյանը։
ԱԺ-ն օրինագիծն ընդունեց 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։