«Պետպատվերով հերթագրվելու համար ավտոմատացված համակարգ է ներդրվելու. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
24 Մայիսի, 21:24
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրդարձել է պետպատվերի խնդրին։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հերթագրման համակարգի ավտոմատացված համակարգ է ներդրվել վերջին ամիսներին: «Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների ու ԲԿ-ների համար: Ցանկացած նորամուծությունից հետո անհարմարություններ լինում են, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ քաղաքացիները գոհ են պետպատվերով մատուցվող ծառայություններից: Դա է վկայում բուժօգնություն ստանալու համար դիմողների թիվը:
Մանրամասները` տեսանյութում: