Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ վարորդն ու 4 ուղևորները դուրս են բերվել

Հասարակություն

24 Մայիսի, 9:56

Մայիսի 23-ին, ժամը 21։36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Չաիրներ» կոչվող հատվածում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) և 4 ուղևորի։

Հետևեք մեզ Telegram-ում