Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի պեղումները կմեկնարկեն հունիսից
Հասարակություն
24 Մայիսի, 12:33
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Քրիստոսի արձանը Հատիսի գագաթի փոխարեն լեռան կողքը տեղադրելու մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։
Հարցին՝ նախարարությունը եզրակացություն տվե՞լ է, նախարարն ասել է. «Ծառուկյան» հիմնադրամի հետ ստորագրվել է հուշագիր, հիմնադրամը ֆինանսավորել է պեղումները, քանի որ Հատիսի գագաթին հայտնաբերվել են հնատիպ ամրոցի հետքեր, և պեղումները, եղանակային պայմաններից ելնելով, հունիսին կմեկնարկեն»։
Ըստ նրա՝ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել, որ եթե պեղումների արդյունքում ամրոցի վերականգնման ու ամրակայման կարիք լինի, դրան ևս համապատասխան աջակցություն ցուցաբերել․ «Ինչ վերաբերում է արձանին, մասնագիտական որոշակի եզրակացություններ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից տրվել են, թե ամրոցի տարածքը որքան է, և որտեղ են ավարտվում ամրոցի հետքերը, որ խնդիրներ չծագեն՝ կապված հուշարձանի հետ։ Համապատասխան քարտեզները կոմունիկացվել են, ֆորմալ գործընթաց դեռ չկա»։
Հետևեք մեզ Telegram-ում