Հասարակություն

Երկու նախագիծ վերադարձվել է գրավոր առաջարկների ներկայացման փուլ

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը` բացառությամբ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և  ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների:

Հիմնական զեկուցողներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջարկել են նախագծերի փաթեթների քննարկումը վերադարձնել նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ. քվեարկություններով առաջարկներն ընդունվել են. այս մասին հայտնումեն ՀՀ ԱԺ-ից։