Հասարակություն

Աշտարակի բնակչուհու սպանության վարույթի շրջանակներում վերջինիս ազգականը կալանավորվել է․ ՔԿ

Աշտարակի բնակչուհու սպանության վարույթի շրջանակներում վերջինիս ազգականը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը կալանավորվել է:

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի ձախ կողմի քնային զարկերակի շրջանում կտրած վերքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ազգականն է՝ ծնված 1982թ.:

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինս այցելել է բարեկամուհու՝ Աշտարակ համայնքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բնակարան, որի հյուրասենյակում, վերջինիս առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախաքննությամբ դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

40-ամյա տղամարդը մայիսի 20-ին հայտնաբերվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում և ձերբակալվել՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական