44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը դադարեցրել են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին: Փաստաբանները հայտարարել են, որ համոզված են, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։
«Ելնելով այդ հանգամանքից նրանք խորհրդակցելով վստահորդի, և նրա ընտանիքի հետ, որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը: Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ: Նա մեկ ամսով կալանավորվել է։