Հասարակություն

Կառուցապատողները չեն կարողանա օգտագործել գնորդի վճարած գումարի 75%-ը

ԱԺ-ն քննարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։ Նպատակը շինարարության ոլորտը ռիսկերից զերծ պահելն է: Ինչպես տեղեկացրեց պատգամավոր Գևորգ Պապոյանը, երբ քաղաքացին նորակառույց շենքից բնակարան է գնում, որից միայն 4 հարկն է կառուցված, բայց բնակարանը գնում է այդ շենքի 8-9-րդ հարկից, որը դեռ չկա, պայմաններն այսպես են լինում երբեմն. պայմանագրի համաձայն՝ պետք է վճարել բնակարանի գնի 50 տոկոսը, կամ կառուցապատողը 50 տոկոսին պետք է հասանելիություն ունենա, մյուս 50 տոկոսը կարող է սառեցվել կառուցապատողի հատուկ հաշվին մինչև շենքի կառուցման ավարտը:

Բայց գործող օրենքով լինում են դեպքեր, երբ կառուցապատողը 100 տոկոս գումարին էլ է հասանելիություն ունենում, մինչդեռ շենքի կեսն է կառուցված, իր հարկը կառուցված չէ:

Նոր նախագծով առաջարկվում է չօգտագործել գնորդի վճարած գումարի 75 տոկոսը, քանի դեռ շենքի ավարտական ակտը չկա: