Հասարակություն

Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել-Երևան-Մարսել երթուղով

Transavia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 27-ից մեկնարկելու է Մարսել- Երևան- Մարսել երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: