Հասարակություն

«Ուղղակի մտքեր ասացիք, բայց ոչ մի հիմնավորում չկա». Սուքիասյանը՝ Քերոբյանին

«Դուք ուղղակի մտքեր ասացիք, բայց ոչ մի հիմնավորում չկա», - ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Ըստ Սուքիասյանի՝ բազմաբնակարան շենքերի բնակարաններն էլեկտրաֆիկացնելու և բաժանորդ դառնալու համար մեծ գումարներ են վճարում. «Եթե նայում ենք սկզբունքի առումով, 75%-ը սառեցնում եք, կառուցապատողին ասում՝ գնացեք, վարկ վերցրեք։ Եթե վաղն իր եկամուտները պակասեն, կսկսեն գին բարձրացնել։ Դուք այս մարդուն ասում եք՝ գնա վարկ վերցրու, կառուցի, իսկ մյուսին, որ, որպես ենթակառուցվածք ստեղծող, գազ կամ էլեկտրաէներգիա է մատակարարում, ասում եք՝ մի մասը պետք է կոմպենսացնի կառուցապատողը։ Ես, ճիշտն ասած, չեմ ընդունում»։

Ըստ քննարկվող նախագծի՝ կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75%-ին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա։