Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են կառավարության շենքի մոտ իրենց նստացույցն՝ ի աջակցություն կալանավորված Գայանե Հակոբյանի։
Նրանք զոհվածների և ձերբակալված Գայանե Հակոբյանի լուսանկարներով պատ են կազմել ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ քիչ անց կսկսվի Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
Կապիտան Իշխան Հարությունյանի այրին՝ Արուս Հարությունյանը, հայտարարել է, թե իր համար վրդովեցնող է հասարակության պասիվությունը։ Միաժամանակ նա ասել է, թե իրենց պայքարը միայն այս նստացույցով չի սահմանափակվելու, քննարկելու են հետագա քայլերը։