Արտաշատի մանկապարտեզում թունվորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից
Հասարակություն
22 Մայիսի, 11:23
Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, մայիսի 18-ի երեկոյան թունավորմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկապարտեզի 16 երեխա, նրանցից 2-ը դուրս էին գրվել, 14-ը ստանում էր բուժօգնություն։
Հարուցվել է քրեական վարույթ, Արտաշատի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները։