Հասարակություն

«ԶՊՄԿ-ն վճարել է 7 մլրդ դրամով ավելի հարկ, քան 2012-17թթ․՝ միասին վերցված». վարչապետ

«2022թ. ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն դրամ». տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ սա շուրջ 7 մլրդ դրամով ավելին է, քան 2012-2017թթ․ ԶՊՄԿ վճարած հարկերը՝ միասին վերցված. «Վեց տարվա հարկերի հանրագումարից 7 մլրդ դրամով ավելի հարկ է վճարվել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանում շարունակվում է տնտեսական բարձր աճի դինամիկան. «2023թ. առաջին 4 ամսին պետբյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած 2001-2010թթ․»։