Երևանի կենտրոնում շչակ է փորձարկվել
Հասարակություն
21 Մայիսի, 10:54
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը փորձարկում է ազդարարման ուսումնական շչակ։
Քաղաքապետարանից խնդրում են, շչակի գործարկման ընթացքում խուճապի չմատնվել և հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար: