Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում

Հասարակություն

21 Մայիսի, 21:52

Մայիսի 21-ին, ժամը 17:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի տանը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:27-ին:
Այրվել են ոչ բնակելի տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և հատակը՝ 5 քմ:

 

Հետևեք մեզ Telegram-ում