Հասարակություն

Կայացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հեղինակած գրքի շնորհանդեսը

Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշվա շրջանակում Նորքի տուն-ինտերնատի շահառուներից կազմված «Տարմանի» թատերախմբի դերասանները հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ էլ իրենց մասնակցությամբ տեղի է ունեցել  Թումանյանի «Քառատրոփ քառյակներ» ասմունքի ցերեկույթը։ 

 «Տարմանի» թատերախմբի ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի և տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի նախաձեռնությամբ՝ կայացել է նաև գրքի շնորհանդես, որի հեղինակներն են տուն–ինտերնատի բնակիչներ Ջուլետա Շիրակյանը և լուսահոգի Արարատ Նիկողոսյանը։