Հասարակություն

Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրով՝ մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի Բաղդասարյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում: