Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ
Հասարակություն
19 Մայիսի, 19:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ:
Հարցուպատասխանի ձևաչափում աշակերտները բարձրացրել են մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, խաղաղությանը միտված քայլերին, տնտեսական ու կրթական բարեփոխումներին վերաբերող և այլ հարցեր:
Հետևեք մեզ Telegram-ում