Հասարակություն

Երևանի պոլիկլինիկաները հիմնանորոգվում են

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի հ. 4 պոլիկլինիկայի «Նորք Մարաշ» մասնաճյուղը միակն է վարչական շրջանում: 1963 թվականից գործող բուժհաստատությունը երբևէ չէր հիմնանորոգվել:

2022թ. Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց ոլորտում համակարգային փոփոխություններ, աշխատանքն արդյունավետ դարձելու համար պոլիկլինիկաները միավորվեցին, հաջորդ կարևոր խնդիրը շենքային պայմանների բարելավումն էր: Նորք Մարաշի պոլիկլինիկայում շինարարությունը մեկնարկել է դեռ նախորդ տարեվերջին: 

«Ամրացվել են հիմքերը, շենքը ջերմամեկուսացվել է»,-նշում են շինարարները: 

Շինարարության ավարտից հետո կբարեկարգի նաև հաստատության հարակից բակային տարածքը: Կանաչ գոտին ևս կդառնա խնամված: 
Երևանի պոլիկլինիկաների շենքերն ավելի քան կեսդարյա պատմություն ունեն: Տարիների ընթացքում մասնակի նորոգումներ եղել են, բայց հիմնախնդիրներն այդպես էլ սպասում էին լուծման: Այժմ շինարարություն է 5 բուժհաստատությունում, 4-ում՝ հիմնանորոգում:

«Բուժհաստատությունների նորոգմամբ ոչ միայն կբարելավվեն դրանց շենքային  պայմանները, այլև հնարավոր կլինի մատուցել առավել բարձրորակ ծառայություններ: Հաջորդ տարի նախատեսվում է ևս 6 բուժհաստատություն նորոգել» ,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Դավիթ Կարապետյանը:

Շինարարության ավարտից հետո բուժօգնության առաջին օղակի շենքերը կունենան ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ: Հիմնանորոգմանն ու վերանորոգմանը զուգահեռ՝ համայնքը ձեռք է բերել նոր բուժսարքավորումներ: Թարմացվում է նաև գույքը: Քաղաքապետարանը նախատեսում է ոչ միայն բարելավել պայմանները, այլև հիմնովին փոխել պոլիկլինիկաների ձևաչափը:

Առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերը շարունակական են»: