Հասարակություն

Արտաշատում թունավարված երեխաները հոսպիտալացվել են. նրանց վիճակը միջին ծանության է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված երեխաների առողջական վիճակի վերաբերյալ։

«Սննդային թունավորման նշաններով նախօրեին Արտաշատի ԲԿ տեղափոխված մանկապարտեզներից մեկի` 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել:

Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,- հայտնում են ԱՆ-ից։