Հասարակություն

Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը կառավարությունը երկարաձգեց ևս հինգ տարով

Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը կառավարությունը երկարաձգեց ևս հինգ տարով

ՀՀ կառավարությունը երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը ևս հինգ տարով` մինչև 2028 թվականի օգոստոսի 13-ը:

Ըստ նախագծի, «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և ՀՀ-ի միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։

Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման կոմիտեին է հատկացվել 2 մլն դրամ։

Պաշտոնաթող նախագահների գրասենյակների վարձակալության ծախսերը կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով։ Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական